Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Էրեբունի – Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել:
Ըստ ֆոտոլրագրողի՝ շտապօգնության վարորդը ասել է, որ ինքը կանչով հիվանդ տեղափոխելիս է եղել, լուսային ու ձայնային ազդանշանները միացված են եղել, իսկ Mercedes-ի վարորդը հակառակն է պնդել, որ ձայնային ազդանշանները միացված չեն եղել։