Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Ռանդհիր Ջայսվալը մեկնաբանել է Հնդկաստանի կողմից ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը խոչընդոտելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունները։
Նա նշել է, որ ՇՀԿ-ի ընդլայնումը շարունակական գործընթաց է։ «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն անդամակցության հայտ են ներկայացրել, սակայն ժամանակի սղության պատճառով՝ այս տարի որոշում չի կայացվի։ Երկու երկրների անդամակցության հարցը դեռևս քննարկման փուլում է», – ընդգծել է Ջայսվալը։