Թրամփը ստորագրել է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Պատերազմի նախարարություն վերանվանելու հրամանագիրը:
«Կարծում եմ՝ սա շատ ավելի տեղին անվանում է, հատկապես հաշվի առնելով աշխարհի ներկայիս վիճակը»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հրամանագիրը ստորագրելուց առաջ։
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը նշել է, որ Պենտագոնի վերանվանման հնարավորությունը քննարկվել է մի քանի ամիս շարունակ։
Իր հերթին, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, որին Թրամփը անվանել էր պատերազմի նախարար, ասել է, որ 20-րդ դարի կեսերին նախարարության վերանվանվելուց հետո Միացյալ Նահանգները «ոչ մի խոշոր պատերազմում չի հաղթել»։ Հեգսեթի խոսքով՝ նախկին անվանմանը վերադառնալը թույլ կտա իր ղեկավարած նախարարությանը վճռականորեն պայքարել և կանխել անվերջ հակամարտությունները։
«Այն կպայքարի հաղթելու, այլ ոչ թե չպարտվելու համար»,- ասել է նա։
Միացյալ Նահանգների Պատերազմի նախարարությունը գոյություն է ունեցել 1789 թվականից մինչև 1947 թվականը, երբ այն վերափոխվել է Ազգային ռազմական գործակալության: 1949 թվականին այն վերանվանվել է Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
166 դիտում