Ծննդյան 85-ամյակի կապակցությամբ և համակարգում մեծ ներդրումների համար. պարգևատրվել է ՆԳ նախկին նախարարը


Սեպտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Ոստիկանության վետերանների խորհրդի մասնաշենքում հանդիպել է ներքին գործերի պաշտոնաթող գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանին։

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, Արմեն Մկրտչյանը ՆԳ նախարարի անունից շնորհավորել է Կառլոս Ղազարյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ և համակարգում ունեցած մեծ ներդրումների համար հանձնել «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան։

timthumb (1).jpg (67 KB)

Կառլոս Ղազարյանը երկար տարիներ ծառայել է ներքին գործերի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման գործում մեծ ներդրում ունեցած սպան 1990-1991 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարը, այնուհետև պետական համակարգում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև վետերանների աշխատանքը, նրանց ունեցած ներդրումը ՆԳՆ համակարգի զարգացման հարցում, կարևորվել նրանց փորձառությունը՝ սերունդների միջև կապի ամրապնդման գործում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

87 դիտում

Leave a Comment