Միլանը հրաժեշտ է տալիս Նորաձևության արքային՝ Ջորջիո Արմանիին:
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Armani/Teatro-ում՝ նորաձևության տան գլխավոր գրասենյակի ցուցասրահում, և յուրաքանչյուրը կարող է հրաժեշտ տալ:
Ինչպես հաղորդել է Sky TG24-ը, դագաղի մոտ արդեն հերթ է գոյացել, սակայն դիզայների խնդրանքով առաջինը կմոտենան ընկերության աշխատակիցները, որոնց նա միշտ խորը հարգանքով էր վերաբերվում:

Իտալական նորաձևության լեգենդի հրաժեշտի արարողությունը կտևի երկու օր:
Արմանին մինչև իր վերջին օրը աշխատել է իր հավաքածուի վրա, որը նվիրված է տան 50-ամյակին: Ցուցադրությունը նախատեսված է սեպտեմբերի վերջին Բրերա պատկերասրահում և տեղի կունենա՝ անկախ դիզայների մահվան հանգամանքից:
Միլանում և Արմանիի հայրենի Պիաչենցայում, որտեղ նա ծնվել է, սեպտեմբերի 8-ին, երբ տեղի կունենա հուղարկավորությունը, սուգ է հայտարարվել։ Դիզայների խնդրանքով արարողությունը կանցկացվի փակ, առանց կողմնակի անձանց։
Սեպտեմբերի 4-ին հայտնի էր դարձել, որ Իտալիայում 91 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դիզայներ, «Armani» ընկերության հիմնադիր Ջորջիո Արմանին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
141 դիտում