«Թրամփի ուղի»-ն հավանաբար կլինի Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության հիմնական ճանապարհը. Օվերչուկ


Մոսկվան Երևանի հետ քննարկել է «Թրամփի ուղուն» վերաբերող հարցը: Մոսկվան կարծում է, որ դա կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև կապի ամրապնդմանը։

Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Իհարկե, մենք այս հարցը քննարկել ենք թե՛ իմ՝ Երևան կատարած այցի ժամանակ, թե՛ Աստրախանում ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։ Մենք ունենք պատկերացում այն մասին, թե ինչպես է դա լինելու»,- ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով ԱՄՆ-ում նախկինում համաձայնեցված տրանսպորտային երթուղու վերաբերյալ հարցին։

«Նման ճանապարհի կառուցումը կնպաստի ընդհանուր տրանսպորտային շրջանակի ձևավորմանը։ Եվ եթե նման ճանապարհ հայտնվի, դա կնպաստի նաև Հայաստանի կապին Ռուսաստանի հետ։ Մեր գնահատականներով, սա, հավանաբար, կլինի մեր երկրների միջև ապրանքների տեղափոխման հիմնական ճանապարհը»,- ընդգծել է Օվերչուկը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

204 դիտում

Leave a Comment