Սեպտեմբերի 10-ին Սև ծովում ուկրաինացի հետախուզության աշխատակիցները հայտնաբերել և հաջողությամբ հարձակվել են Ռուսաստանի թանկարժեք ռազմական թիրախի՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի MPSV07 բազմաֆունկցիոնալ նավային նախագծի նավի վրա։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը:
«Ռուսները նշված նավը շահագործման են հանձնել 2015 թվականին։ Դրա արժեքը կազմում է մոտ 60 միլիոն դոլար։ Ընդհանուր առմամբ ՌԴ-ն ունի նման չորս նավ»,- հայտարարել է գլխավոր հետախուզական վարչությունը։
MPSV07 նավը հագեցած է սուզման համակարգերով, հեռակառավարվող մեքենաներով, կողային սկանավորման սոնարով և էլեկտրոնային պատերազմի սարքավորումներով։ Այն կարող է օգտագործվել հատակի հետազոտման համար։ Նավի հզորությունը մոտ 4 ՄՎտ է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1221 դիտում