«Խաղաղությունն ունի գին: Այդ գինը վճարել, թե չվճարել՝ որոշում է ժողովուրդը: Մենք առաջնորդվում ենք խաղաղության օրակարգով: Դա մեր օրակարգն է, որը թելադրված է հենց ժողովրդի կողմից«:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Ինչ վերաբերում է ռազմագերիներին կամ գերիներին, այո՛, դա ցավոտ հարց է, բայց այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող անձանց մեծ մասը մեր պետության ջանքերի արդյունքում վերադարձվել է Հայաստան:
Ես լիահույս եմ, որ առաջիկայում զարգացումները կգնան այն ուղղությամբ, որ անձինք, որոնք ոչ մեր պետության տարածքում են, կվերադարձվեն մեր պետություն»,- նշել է նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
123 դիտում