Հայերն ու ադրբեջանցիները իրար հետ առևտուր են անելու, հայերը էժան բենզին են առնելու․ էդպես ձեռնտու է. Սիմոնյան


«Այնպես չէ, որ հայերի մեծամասնությունը ցանկանում է ադրբեջանցի սահմանապահի դեմք տեսնել, և դա վատ է, որովհետև մենք հարևաններ ենք, և ժամանակի ընթացքում դա էլ է դուրս գալու: Նույն հայերը և ադրբեջանցիները Մոսկվայում միասին բիզնես են անում, ընկերություն են անում և իրար ծնունդների են գնում, նույնը՝ այլ երկրներում»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:  

«Այո՛, այդ լարվածությունը կա, վերքերը թարմ են թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից: Բա մենք մարդ չե՞նք սպանել, մարդ չի՞ մահացել Ադրբեջանի կողմից»,- հարց է ուղղել Սիմոնյանը:

Նա նշել է, որ կարծում է՝ այդ զգայունությունը երկու կողմից էլ կա, բայց իրենց համար առաջնային և կարևոր է կոմունիկացիաների՝ հնարավորինս արագ բացումը: Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ էմոցիոնալ հարցը շատ կարճ ժամանակահատվածում լուծվելու է:  

«Հայերը և ադրբեջանցիներն առևտուր են անելու իրար հետ, մենք ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների միասնական շուկա: Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի և մնացած այլ քաղաքների խանութներում․ դա անխուսափելի է: Ինչքան ուզում է կենացներ խմեք, ասել ասող՝ թռեք օդ, իջեք ներքև»,- ասել է ԱԺ նախագահը:   

Նա ընդգծել է, որ, օրինակ, բենզինը հայերը գնալու են ավելի էժան առնեն, որովհետև այդպես ձեռնտու է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

128 դիտում

Leave a Comment