Սարգիս Զավեն վարդապետ Յազիչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրեր առաջ «Զարկերակ» լրատվամիջոցի մի հրապարակմանը:
Ըստ նրա՝ պատկան մարմինները պարտավոր են անհապաղ քննել «Զարկերակ» թերթում տպագրված «Կտրիճ Ներսիսյանը դեռևս 2024-ին ֆեյքերեցների գունդ է ձևավորել» հոդվածում նկարագրված հանգամանքները, կանչել (և՛ հոդվածագրին, և՛ հոդվածում նշված անձանց, և՛ Մայր Աթոռի տեղեկատվական բաժնին՝ իր վերջին մերժողական հայտարարության համար, և՛ կաթողիկոսին) հարցաքննության և փաստերի հաստատումից հետո կիրառել օրենքով նախատեսված խափանման միջոց՝ կալանք, հետագայում դատարանի որոշմամբ ենթարկել նրանց քրեական պատասխանատվության։ Նրա խոսքով՝ նորմալ երկրներում այդպես է։
Վերջինս դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Եթե ՀՀ-ում օրենքն իրոք գործում է բոլորի համար, ապա ցանկացած ուշացում ոչ թե «պարզապես անընդունելի» է, այլ ցինիկ ծաղր հասարակության դեմ։
Կա՛մ ՀՀ-ն օրենքի երկիր է, կա՛մ էլ, հիրավի, բարդակ, որտեղ ով ինչ ուզի, կանի-կասի ու կմնա անպատասխան․․․
Ու եթե որևէ գիտակից մեկը կասկածում է «Զարկերակ» թերթում տպագրված հոդվածի ճշմարտացիությանը, դա նույնն է, թե կասկածում է, որ կաթը սև է, ջուրն էլ թաց չէ․․․»:
Հետգրությամբ նա հավելել է. «Ուրեմն այս ցուցակում ընդգրկվածները և՛ Միքայելից, և՛ սառեցված Բագրատից, և՛ սուրբ Տաշիրից լավ տղերք են․․․ Կարապետյան որդինե՛ր, հորդորում եմ «Մեր ձևով»-ը փոխեք «Իրենց ձևով»-ի»:
Յազիչյանը նաև ՀՀ Քրեական օրենսգրքի հոդվածներն է մեջբերել.
«ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածները․
ԳԱՐԵԳԻՆ Բ – ՀՀ ՔՕ 330, 331, 332, 346
ՄՈՒՇԵՂ ԵՊՍ. ԲԱԲԱՅԱՆ – ՀՀ ՔՕ 332, 333, 450, 346
ՔՕ 330 – Պետական իշխանությունը բռնազավթելու կոչեր → 3-7 տարի ազատազրկում
ՔՕ 331 – Սահմանադրական կարգը տապալելու կոչեր → 4-8 տարի ազատազրկում
ՔՕ 332 – Հակասահմանադրական կազմակերպության ստեղծում կամ ղեկավարում → 4-10 տարի ազատազրկում
ՔՕ 346 – Սուտ տեղեկության տարածում → 2-5 տարի ազատազրկում
ՔՕ 38 (հանցակցություն) → պատժաչափ՝ նույն հոդվածի սահմաններում
ՔՕ 450 – Ֆեյք գրոհներ և մանիպուլյացիաներ → 1-3 տարի ազատազրկում
ԳԵՎՈՐԳ ԵՊՍ. ՍԱՐՈՅԱՆ – ՀՀ ՔՕ 332, 330
ՔՕ 332 – Հակասահմանադրական խմբի մասնակցություն → 4-10 տարի ազատազրկում
ՔՕ 330 – Պետական իշխանության դեմ կոչեր → 3-7 տարի ազատազրկում
ՔՕ 38 (հանցակցություն) → պատժաչափ՝ նույն հոդվածի սահմաններում
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՔՀՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ – ՀՀ ՔՕ 332, 450, 452
ՔՕ 332 – Հակասահմանադրական աջակցություն → 4-10 տարի ազատազրկում
ՔՕ 450 – Ֆեյք գրոհներ → 1-3 տարի ազատազրկում
ՔՕ 452 – Կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածում → 1-3 տարի ազատազրկում
ՔՕ 38 (հանցակցություն) → պատժաչափ՝ նույն հոդվածի սահմաններում
ՆՇԱՆ ՔՀՆ ՊԱՆՖՅՈՐՈՎ – ՀՀ ՔՕ 190, 332
ՔՕ 190 – Կոռուպցիոն ակնկալիք → 2-5 տարի ազատազրկում
ՔՕ 332 – Հակասահմանադրական խմբի մասնակցություն → 4-10 տարի ազատազրկում
ՔՕ 38 (հանցակցություն) → պատժաչափ՝ նույն հոդվածի սահմաններում
ԱՀԱՐՈՆ ՔՀՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ, ՊԱՐԳԵՎ ՔՀՆ ԶԵՅՆԱԼՅԱՆ, ՍՄԲԱՏ ՔՀՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ՊԵՏՐՈՍ ՔՀՆ ՄԱԼՅԱՆ, ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՔՀՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՄՈՒՇԵ ՔՀՆ ՎԱՀԱՆՅԱՆ, ՓԱՌԵՆ ՔՀՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՂԱԶԱՐ ՔՀՆ ԹՈՐՈՍՅԱՆ, ՊՈՂՈՍ ՔՀՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՎԱՀԱՆ ՔՀՆ ԱԶԱՐՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՔՀՆ ՇԱՂՈՅԱՆ, ՆԵՐՍԵՍ ՔՀՆ ՌՈՒՇԱՆՅԱՆ, ԱՀԱՐՈՆ ՔՀՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՍՏԵՓԱՆՈՍ ՔՀՆ ԻԳՆԱԹԵՎՈՍՅԱՆ, ՍԻՄԵՈՆ ՔՀՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐԱՄ ՔՀՆ ՄԻՐԶՈՅԱՆ, ԱԲԵԼ ՔՀՆ ՔԱՐՏԱՇՅԱՆ, ՆԵՐՍԵՍ ՔՀՆ ԱՇՈՒՂԲԱԲՅԱՆ, ԱՐԱՄ ՔՀՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՆԱՐԵԿ ՔՀՆ ԱՆՏՈՆՅԱՆ, ՍԱՀԱԿ ՔՀՆ ՍԱՀԱԿՅԱՆ, ՎԻԳԵՆ ՔՀՆ ՂԱԶԱՐՅԱՆ, ԼԵՎՈՆ ՔՀՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՌՆԱԿ ՔՀՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԵՍԱՅԻ ՔՀՆ ԱՐԹԵՆՅԱՆ և այլք՝
երեցկանայք ու որոշ միաբաններ – ՀՀ ՔՕ 332, 333, 450, 38
ՔՕ 332 – Հակասահմանադրական խմբի մասնակցություն → 410 տարի ազատազրկում
ՔՕ 333 – Հասարակական կարգի խախտում → 2-5 տարի ազատազրկում
ՔՕ 450 – Ֆեյք գրոհներ → 1-3 տարի ազատազրկում
ՔՕ 38 (հանցակցություն) → պատժաչափ՝ նույն հոդվածի սահմաններում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
211 դիտում