Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսույթին:
«Նոր աչքովս ընկավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ Փաշինյանին անվանել է «Հայաստանի փաշա Նիկոլայ»:
Պարո՛ն Զուրաբյան, մյուս լևոնականնե՛ր, հանգիստ թողեք ծերունախտով տառապող այդ մարդուն: Թողեք թող հանգիստ վայելի իր թոշակը, հերիք է պարազիտանաք:
Տարեցների շահագործումը անբարոյական է և ապօրինի:
Եթե այսպես շարունակվի, հարցով պետք է զբաղվեն համապատասխան սոցիալական ծառայությունները»,- գրել է Ռուբինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
301 դիտում