Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը TRIPP-ին առնչվող հարցեր են քննարկել


ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենին:

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, զրուցակիցները քննարկել են հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ հուշագրերի կյանքի կոչման միջոցով: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության հնարավորություններին:

547199021_1190646889759473_4851387665184624456_n.jpg (215 KB)

Արարատ Միրզոյանը և Բրենդան Հենրեհենին քննարկել են նաև Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրի իրականացմանն, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) կյանքի կոչմանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է համաձայնեցած սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ ինչպես տարածաշրջանային խաղաղության, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության ավելացման համատեքստում:

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի շարունակական ջանքերն ու ցուցաբերվող աջակցությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

217 դիտում

Leave a Comment