
Հայաստանը պետք է բարելավի իր ներդրումային և գործարար միջավայր, կան մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել դրան։ Այս մասին սեպտեմբերի 30-ին «Countries Under One Roof» համաժողովում հայտարարեցլ է ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության և քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։
Նա ընդգծել է բիզնես ռիսկերի նվազեցման, հանրային քաղաքականության մեջ որոշակիության ապահովման և արդյունավետ դատական համակարգի կարևորությունը, որը արագ որոշումներ է կայացնում: Նույնքան կարևոր է նաև մարդկային ռեսուրսների առկայությունը, արդիականացված ենթակառուցվածքները, այդ թվում՝ լոգիստիկան և պարզեցված բիզնես կառավարումը:
Նրա խոսքով՝ ազատ առևտրի գոտիների ստեղծումը, խոշոր ասոցիացիաների հետ կապերի հաստատումը և նրանց հետ համաձայնագրերի կնքումը կարող են ծառայել այս նպատակներին հասնելուն։