Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Թորոս Գ.-ն իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Երևան – Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի վերանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև վարորդի, նրա գործընկերների, պարեկների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան ավտոքարշակով հեռացրել են դեպքի վայրից, որից հետո հրշեջները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։