Պայթյուն Երևանում. տուժածներ կան – 30.09.2025, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 16։12–ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ չորս քաղաքացի հոսպիտալացվել է։

Leave a Comment