Պայթյուն կարի արտադրամասում. կան տուժածներ

Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին տեղի է ունեցել պայթյուն, — այս մասին հայտնում է ՆԳՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։

Leave a Comment