Opel-ը ներկայացրել է նոր համակարգ՝ արհեստական բանականությամբ ինքնավար մեքենաների համար

Opel-ը ներկայացրել են Opel Grandland կոնցեպտուալ քրոսովերը Միջազգային ավտոմոբիլային լուսավորման սիմպոզիումի շրջանակում։ Ավտոմեքենան ցուցադրել է, թե ինչպես ինքնավար մեքենաները կարող են հաղորդակցվել հետիոտնների հետ լուսային ազդակների միջոցով։

Դեմոնստրացիոն մեքենան ցույց է տալիս, որ SAE Level 3 ինքնավարության մակարդակի մեքենաները ապագայում կարող են հաղորդակցվել երթևեկության մյուս մասնակիցների հետ լուսային համակարգերի միջոցով։

Օգտագործման համար արտադրող թիմը սահմանել է երկու հիմնական սցենար՝ հնարավոր վտանգ և վտանգ չկա:

Օրինակ, պատկերացրեք երեխա, որը դուրս է գալիս ճանապարհ՝ գնդակի հետևից, կամ հետիոտն, որը հայտնվում է կայանված մեքենաների միջից։

Grandland-ը համալրված է օբյեկտների և ժեստերի ճանաչման համար նախատեսված տեսախցիկներով, ինչպես նաև նախատեսում է ԱԲ՝ վարքագծի կանխատեսման համար։

Ռեգո Ինշուրանս

SAE Level 3 և բարձր ինքնավարության ռեժիմում առջևի և հետևի ցուցիչները մշտապես լուսավորվում են կապույտ՝ տեղեկացնելով մյուս մեքենաներին ինքնավար ռեժիմի մասին։ Մնացած լուսային ազդանշանները սպիտակ են։

Երբ տեսախցիկները հայտնաբերում են հետիոտն մեքենայի ճանապարհին, ազդանշանը փոխվում է մանուշակագույնի, իսկ էկրանին ցուցադրվում է նույն գույնի նախազգուշացնող նշան՝ վիզուալ տեղեկացնելով հետիոտին մոտեցող մեքենայի մասին։ Միաժամանակ մեքենայի ընթացքը սկսում է դանդաղել։

Լրիվ կանգառից հետո ազդանշանը դառնում է կանաչ, իսկ էկրանին հայտնվում է կանաչ հետիոտնի պատկեր՝ նմանությամբ հետիոտնային անցումների նշանների, ցույց տալով, որ մեքենան ճանաչել է վտանգը և կանգ է առել, և հետիոտնը կարող է անցնել։ Եթե իրավիճակը չի մշակում ԱԲ ալգորիթմը, վարորդին առաջարկվում է վերահսկել մեքենան ըստ ADAS ստանդարտների։

Հանակարգի հեղինակները հատուկ ընտրել են գույներ, որոնք կապված չեն մեքենայի այլ ֆունկցիաների հետ՝ սխալ ըմբռնումից խուսափելու համար։

Կարմիրը տրամաբանական է, բայց արդեն օգտագործվում է կանգառի ազդանշանների համար։

Կապույտն ու մանուշակագույնը փորձարկվել են ընկալման համար և այս պահին չկան ճանապարհային իրավիճակներում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a Comment