Քաթարի և Թուրքիայի ներկայացուցիչները ՀԱՄԱՍ-ի հետ քննարկում են Թրամփի ծրագիրը

Քաթարի իշխանություններն այսօր «Համասի» ներկայացուցիչների հետ Դոհայում կքննարկեն Գազայում պատերազմի դադարեցման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Քաթարի ԱԳՆ խոսնակ Մաջեդ ալ Անսարին։

Բանակցություններում ներգրավված կլինի նաև Դոհա ժամանած թուրքական պատվիրակությունը։

Մի շարք աղբյուրների փոխանցմամբ՝ այն ղեկավարելու է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը։

Leave a Comment