Կարի արտադրամասում պայթյունի հետևանքով տուժածներից 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության․ ԱՆ

Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Leave a Comment