Այասի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի. ԱՆ


Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի:


 


Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը՝ բավարար:


 

Դիտումների քանակ1

Leave a Comment