Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, նախնական տվյալներով՝ 4 քաղաքացի հոսպիտալացվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։12-ին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար:
Հոդվածը թարմացվել է 18:02-ին:
