Խաչանովն ու Ռուբլյովը Պեկինի մրցաշարի զուգախաղի եզրափակչում են

Պեկինում ընթացող ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել եզրափակիչ:

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստները 6:4, 6:2 հաշվով հաղթել են Բենժամեն Բոնզի – Տալոն Գրիկսպուր զույգին:
Եզրափակչում Խաչանովն ու Ռուբլյովը կմրցեն Հարի Հելիովարա – Հենրի Պատեն զույգի հետ:

Հայազգի թենիսիստը ATP-ի զուգախաղում նվաճել է մեկ տիտղոս. Ռուբլյովի հետ նա հաղթել է 2023 թվականի Մադրիդի «Մասթերսը»: Եվս 4 անգամ նրանք պարտվել են եզրափակչում:

Leave a Comment