https://arm.sputniknews.ru/20250930/mahacel-e-hanrahajt-ereq-gumarats-erku-filmic-hajtni-genadi-nilvovy-94105094.html
Մահացել է հանրահայտ «Երեք գումարած երկու» ֆիլմից հայտնի Գենադի Նիլովը
Մահացել է հանրահայտ «Երեք գումարած երկու» ֆիլմից հայտնի Գենադի Նիլովը
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 1-ին Գենադի Նիլովը կդառնար 89 տարեկան: 30.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-30T18:10+0400
2025-09-30T18:10+0400
2025-09-30T18:10+0400
ռուսաստան
դերասան
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94102912_0:3:899:509_1920x0_80_0_0_d1f39dfbb502e5b64f6f5f2786577e45.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է դերասան Գենադի Նիլովը, որը խաղացել է «Երեք գումարած երկու» ֆիլմում: Այս մասին հայտնում է հեռուստահաղորդավարուհի Նիկա Ստրիժակը:Նիլովը մահացել է երեկ` 89-ամյակից երկու օր առաջ։ Նա հայտնի է «Երեք գումարած երկու» ֆիլմում տեխնիկական գիտությունների դոկտոր Սունդուկովի դերով։Դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Սանկտ Պետերբուրգում:Գենադի Նիլովը ծնվել է Լենինգրադի մարզի Լուգա քաղաքում 1936 թվականին: Դպրոցից հետո ընդունվել է Լենինգրադի Օստրովսկու անվան թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ, այնուհետ աշխատանքի է անցել «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Նիլովը սկսել է նկարահանվել դեռ պատանեկության տարիներին։ Առաջին գլխավոր դերը ստացել է Նիկիտա Ռոզանցևի խորհրդային «Ապագայով մարդը» ֆիլմում (1960)։ 1993 թվականին Նիլովը որոշել է ավարտել դերասանական կարիերան և «Լենֆիլմից» հեռանալուց հետո ընտանիքի հետ Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Պրիոզերսկ։Հոր դերասանական ուղին շարունակել է որդին՝ Ալեքսեյ Նիլովը (նշանակալի է կապիտան Լարինի դերը «Կոտրված լապտերների փողոցները» սերիալում)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94102912_0:0:795:596_1920x0_80_0_0_776ff483ce2d45644831b09788f08666.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, դերասան, մահ
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 1-ին Գենադի Նիլովը կդառնար 89 տարեկան:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է դերասան Գենադի Նիլովը, որը խաղացել է «Երեք գումարած երկու» ֆիլմում: Այս մասին հայտնում է հեռուստահաղորդավարուհի Նիկա Ստրիժակը:
Նիլովը մահացել է երեկ` 89-ամյակից երկու օր առաջ։ Նա հայտնի է «Երեք գումարած երկու» ֆիլմում տեխնիկական գիտությունների դոկտոր Սունդուկովի դերով։
Դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Սանկտ Պետերբուրգում:
Գենադի Նիլովը ծնվել է Լենինգրադի մարզի Լուգա քաղաքում 1936 թվականին: Դպրոցից հետո ընդունվել է Լենինգրադի Օստրովսկու անվան թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ, այնուհետ աշխատանքի է անցել «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Նիլովը սկսել է նկարահանվել դեռ պատանեկության տարիներին։ Առաջին գլխավոր դերը ստացել է Նիկիտա Ռոզանցևի խորհրդային «Ապագայով մարդը» ֆիլմում (1960)։ 1993 թվականին Նիլովը որոշել է ավարտել դերասանական կարիերան և «Լենֆիլմից» հեռանալուց հետո ընտանիքի հետ Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Պրիոզերսկ։
Հոր դերասանական ուղին շարունակել է որդին՝ Ալեքսեյ Նիլովը (նշանակալի է կապիտան Լարինի դերը «Կոտրված լապտերների փողոցները» սերիալում)։