https://arm.sputniknews.ru/20250930/subsidavvorman-npatakvov-eatm-um-hamagvortsakcutjan-evs-3-4-nakhagits-havanutjan-pulum-e-94106840.html
Սուբսիդավորման նպատակով ԵԱՏՄ-ում համագործակցության ևս 3-4 նախագիծ հավանության փուլում է
Սուբսիդավորման նպատակով ԵԱՏՄ-ում համագործակցության ևս 3-4 նախագիծ հավանության փուլում է
Sputnik Արմենիա
Օվերչուկի խոսքով՝ նման կոոպերացիոն նախագծերի թիվը մինչև տարեվերջ կարող է հասնել 5-6-ի: 30.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-30T18:25+0400
2025-09-30T18:25+0400
2025-09-30T18:25+0400
ալեքսեյ օվերչուկ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92367485_0:160:3054:1877_1920x0_80_0_0_fff368e585fb5223e8c0bb1a52ff0dfc.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության ևս երեք-չորս նախագիծ հավանության փուլում են սուբսիդավորման համար։ Այս մասին Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Օվերչուկը հայտնել է, որ նիստի մասնակիցները շատ մեծ առաջընթաց են արձանագրել արդյունաբերական համագործակցության զարգացման և ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիային աջակցելու միջոցառումների իրականացման ոլորտում:Նա հնարավոր է համարել, որ նման կոոպերացիոն նախագծերի թիվը, որոնց համար սուբսիդավորվում է վարկերի տոկոսադրույքը, մինչև տարեվերջ կարող է հասնել 5-6-ի։«Ընդ որում, այնտեղ շատ լավ պայմաններ են, ուստի մենք միշտ կոչ ենք անում մեր բիզնեսին, այդ թվում՝ ռուսական բիզնեսին, ուշադիր նայել այն հնարավորություններին, որոնք իրականացվում են Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի աջակցության ծրագրերի շրջանակներում»,-նշել է Օվերչուկը:Սեպտեմբերի 30-ին Մինսկում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92367485_0:0:2732:2048_1920x0_80_0_0_8f88cc5b5c80dafa1dae21e1f9309d3f.jpg
ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Օվերչուկի խոսքով՝ նման կոոպերացիոն նախագծերի թիվը մինչև տարեվերջ կարող է հասնել 5-6-ի:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության ևս երեք-չորս նախագիծ հավանության փուլում են սուբսիդավորման համար։ Այս մասին Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկը հայտնել է, որ նիստի մասնակիցները շատ մեծ առաջընթաց են արձանագրել արդյունաբերական համագործակցության զարգացման և ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիային աջակցելու միջոցառումների իրականացման ոլորտում:
«Հիմա արդեն գործում է երկու նախագիծ, որոնցում ներգրավված են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը։ Եվ ներկայումս հաստատման փուլում է ևս 3-4 նախագիծ»,-ասել է Օվերչուկը։
Նա հնարավոր է համարել, որ նման կոոպերացիոն նախագծերի թիվը, որոնց համար սուբսիդավորվում է վարկերի տոկոսադրույքը, մինչև տարեվերջ կարող է հասնել 5-6-ի։
«Ընդ որում, այնտեղ շատ լավ պայմաններ են, ուստի մենք միշտ կոչ ենք անում մեր բիզնեսին, այդ թվում՝ ռուսական բիզնեսին, ուշադիր նայել այն հնարավորություններին, որոնք իրականացվում են Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի աջակցության ծրագրերի շրջանակներում»,-նշել է Օվերչուկը:
Սեպտեմբերի 30-ին Մինսկում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: