30 սեպտեմբերի 2025 – 18:22 AMT
PanARMENIAN.Net – Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է սեպտեմբերի 30-ին, ժամը 16։12-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ չգործող արտադրամասի 1-ին հարկի սենյակներից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն։ 3 քաղաքացի հոսպիտալացվել է։
Վնասվել են կախովի առաստաղը և մեկ պատուհան։