Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը Ռանչպար բնակավայրի 6 հողատարածքից, առանց ընդերքօգտագործման թույլտվության, ապօրինի արդյունահանել է 4852 խորանարդ մետր մակերեսով ավազակոպճային խառնուրդի լեռնային զանգված:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցաղական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 19 մլն 100 հզր 394 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter