Փաշինյանը հայտնվել է պատի տակ գանգատվողի կարգավիճակում․ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

30.09.2025 | 18:22

«Նիկոլ Փաշինյանը հայտնվել է պատի տակ գանգատվողի կարգավիճակում»,- ԱԺ հայտարարությունների ժամին այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը հայտնվել պատի տակ գանգատվողի կարգավիճակում, որովհետև վաղուց հանձնել է իր հաղթաթղթերը՝ իր իսկ ձեռքով իրեն տեղափոխել անկյուն, որտեղ առավելագույնն ինչ դեռ կարողանում է անել՝ երկրի ներսում բռնատիրություն կառուցելն ու հասարակությանը կեղծիքի բլոկադայի մեջ պահելն է»,- ասաց նա։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ մինչև Ադրբեջանը հայտարարում է ռազմական բյուջեի շուրջ 4 տոկոսով ավելացման մասին, հայաստանյան իշխանությունը կրճատում է ռազմական բյուջեն, շրջանառում պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման նախագիծ, իսկ բանակը որպես 5-րդ անիվ ուղարկում խորդանոց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան

Leave a Comment