Դիմահարդար Գոհար Ավետիսյանը սոցիալական էջերում նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել ու հայտնել, որ հայրիկի ծննդյան տարեդարձն է։
Գոհարը գրել է.
«Այսօր իմ սիրելի հայրիկը դարձավ 65 տարեկան, և իմ անվան ու աշխատանքի շուրջ շրջանառվող բոլոր լուրերից ամենատարածվածն այն է, որ ես հարուստ, կապուտարյուն ընտանիքից եմ և անտաղանդ եմ, և իմ ողջ հայտնիությունը և դուք՝ իմ դիտողները, գնված եք հայրիկիս կողմից (և գիտե՞ք ինչ։
Սա ամբողջությամբ ՄԱՔՈՒՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ է!!!!
Այս մարդը մեծացել է առանց մոր՝ ամուսնալուծությունից հետո նրա կենսաբանական մայրը նրան ուղարկել է հոր հետ ապրելու, իսկ խորթ մայրը ատում էր նրան… Եվ գիտե՞ք, այս ամենը նրան միայն ավելի ուժեղ է դարձրել, և նա մեզ այնքան սեր ու հոգատարություն է տալիս, որ մենք երբեք չենք զգագել, որ նա այդ ամենը չի ունեցել։
Տասնամյակներ շարունակ նա նույնիսկ չէր գնում հայրենիք՝ Հայաստան, սարսափելի կարոտելով իր ընտանիքը, քանի որ խնայում էր մեր կրթության համար, մեզ հագցնելու և կոշիկով դպրոց տանելու համար… Նա իրեն ոչինչ թույլ չէր տալիս, որպեսզի իր երեխաներն ավելի լավ ապագա ունենան…
Հետևաբար, ամեն օր ես ուզում եմ նրան միլիոն անգամ ավելին վերադարձնել… Ցույց տալ նրան ամբողջ աշխարհը։
Նա մեր մեջ, քիչ-քիչ, ամեն օր սերմանում էր նույն միտքը.
«Մնացեք պարզ՝ անկախ ամեն ինչից, եղեք բարի և կարեկից, միշտ օգնեք՝ ինչով կարող եք, պահպանեք ձեր մեջ մարդկայինը…»
Եվ իմ կայացրած յուրաքանչյուր որոշման, գործողության և մտքի մեջ ես տեսնում եմ հայրիկիս։ Սա նրա ամբողջ
օրինակն ու դաստիարակությունն է…
Եվ նույնիսկ այսօր, իր ծննդյան օրը, նա աշխատանքի է (շինարարական աշխատանքներ է կատարում Օբնինսկ քաղաքում), ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս և բնութագրում է նրան որպես անձնավորություն… Չնայած տոնը նշելու բոլոր համոզումներին նա ինձ ասաց որ ունի ժամկետներ, ուստի իրեն չի կարող թույլ տալ հանգստյան օրեր… Նա կարող էր վաղուց դադարել աշխատել, բայց չի կարողանում դիմանալ անգործ և պասիվ լինելուն։
Իմ հայրիկը իմ կյանքի ամենաբարի, ամենախիստ, բայց ամենաազնիվ և արդար մարդն է, և ես անսահման սիրում եմ նրան։
Շնորհավոր ծնունդդ, հայրիկ։
ես և իմ ամբողջ հետևորդների բանակը այստեղ շնորհավորում ենք քեզ (չնայած դու սկզբում դեմ էիր դիմահարդարման հանդեպ իմ կրքին)։
Անսահման առողջ եղիր,
ապրիր երկար, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի դու ավելի հպարտանաս ինձնով։
Սիրով՝ քո անհանգիստ դուստր՝ Գոհարը»։

