ՀՀ վարչական դատարանը հրաժարվում է Արցախի Հանրապետությանը՝ գույքի գրանցված սեփականատեր Արցախի կառավարությանը, ինչպես նաև «Ֆիդես» ՈՒՎ կազմակերպությանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ գործով դատավարական որևէ կարգավիճակ շնորհել։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Այլ խոսքով՝ Արցախի Հանրապետությանը սեփականազրկում են՝ առանց իրեն գործով մասնակից դարձնելու», – նշել է նա։
Գործը, Երիցյանի հաղորդմամբ, քննում է դատավոր Կարեն Զարիկյանը, որը վերջերս նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ։
Նա օգոստոսին Արցախի իշխանությունների անունից դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի՝ պահանջելով ներկայացուցչության շենքը նվիրաբերությամբ օտարել Արցախի Հանրապետությանը։
Փաստաբանն Armenia Today-ին մանրամասնել էր, որ հայցը ներկայացվել է նվիրատվության վկայականի բացակայության պատճառով՝ շենքի նկատմամբ Արցախի սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու դատախազության պահանջին ի պատասխան։
