Թրամփը հայտարարել է, որ իրեն մնում է լուծել միայն մեկ հարց` Պուտինի և Զելենսկու հետ

https://arm.sputniknews.ru/20250930/trampy-hajtararel-e-vor-iren-mnum-e-lutsel-miajn-mek-harc-putini-ev-zelensku-het-94107424.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Трамп заявил, что ему “осталось решить только один вопрос”

Sputnik Արմենիա

Трамп заявил, что ему “осталось решить только один вопрос”

2025-09-30T18:43+0400

true

PT0M46S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1e/94104770_132:0:928:597_1920x0_80_0_0_ed1fb0683f0824c6d2ec264104c60fcf.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, տեսանյութեր, видео

դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Թրամփը Վիրջինիայի ռազմաբազայում ԱՄՆ ԶՈւ բարձրագույն սպայակազմի առջև ելույթ է ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու անհրաժեշտության մասին:

«Մեզ մնում է մեկ հարց լուծել, և այն պետք է կարգավորենք նախագահ Պուտինի և Զելենսկու հետ։Պետք է նրանց հավաքել, և խնդիրը լուծել: Բայց դա անելու միակ միջոցը ուժն է: Եթե մենք թույլլինեինք, նրանք նույնիսկ չէին պատասխանի իմ զանգին։ Բայց մենք հսկայական ուժ ունենք։ Մենք Աֆղանստանում սարսափելի բան արեցինք, ինչն էլ, կարծում եմ, Պուտինի այնտեղ մտնելու պատճառն է։ Նա տեսավ այն սարսափելի ներկայացումը, որը վարում էր Բայդենը և նրա ոչ կոմպետենտ անձնակազմը: Եվ ես կարծում եմ, որ դա նրա համար ճանապարհ բացեց», – ասել է նա՝ ամերիկյան գեներալների և ծովակալների առջև ելույթ ունենալով Վիրջինիայի ռազմաբազայում։

Թրամփն Աֆղանստանից ամերիկյան ուժերի հեռանալն անվանել է Միացյալ Նահանգների պատմության ամենաամոթալի օրը և հայտարարել, որ թույլ չի տա, որ նման անհեթեթությունը կրկնվի:

Թրամփը նաև հայտարարել է, որ սուզանավերի քանակով ԱՄՆ-ն իբր 25 տարով առաջ է անցել Ռուսաստանից:

«Այդ ցուցանիշով Ռուսաստանն իրականում երկրորդն է։ Չինաստանը երրորդն է, բայցնրանք մոտենում են։ Միջուկային ոլորտում նրանք դեռևս զգալի հետ են, բայց հինգ տարի անց հավասար կլինեն», – հավելել է նա։

Այս կապակցությամբ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ իր վարչակազմը քննարկում է նոր ռազմանավերի կառուցումը։ Նա նաև կարծիքէ հայտնել, որ վերականգնել է ամերիկյան միջուկային ներուժը, թեև հույս ունի, որ այն երբեք պետք չի լինի կիրառել։

Ի դեպ, Թրամփնակնարկել է, որ իր հետ չհամաձայնող ամերիկացի գեներալները կարող են զրկվել կոչումներից։

Leave a Comment