Քելլոգ․ «Լուկաշենկոն մեզ համար հավելյալ ելք է Պուտինի վրա»

Սպիտակ տունը չի դադարեցնում շփումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, քանի որ նա «Ռուսաստանի նախագահի հետ կապի հավելյալ մի ալիք է»։ Այդ մասին այսօր Վարշավայում ընթացող անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը Լուկաշենկոյին անգամ չէր էլ ընկալում որպես լեգիտիմ նախագահ։

«Անկեղծ ասած՝ մենք չգիտենք, թե ինչ է Լուկաշենկոն խոսում Պուտինի հետ, բայց հաստատ գիտենք, որ խոսում է», – հավելել է ամերիկացի բանագնացը։

Leave a Comment