Թվայնացվում են մաքսային ձևակերպումների և վճարման ընթացակարգերը

Թվայնացվում են մաքսային ձևակերպումների և վճարման ընթացակարգերը

Տվյալ օրենսդրական նախաձեռնության մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարումների միասնական հաշվառման» էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 30-ին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը։

Պաշտոնյան նշել է, որ համակարգն ուղղված է մաքսային տուրքերի հաշվառման և վճարման ընթացակարգերի թվայնացմանը, մաքսային մարմինների կողմից եկամուտների հավաքագրման արդյունավետության բարձրացմանը և մաքսային գործողությունների իրականացմանը։

Այս համակարգի ներդրմամբ, «ակնկալվում է առաջընթաց գրանցել տնտեսական օպերատորների կողմից տարբեր տեսակի մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակի և ռեսուրսների խնայողության առումով»։

Ներկայումս պարտավորությունները հաշվառվում են միայն հարկի տեսակներով։ Սակայն օրենսդրական փոփոխությունները նախատեսում են հաշվառում և՛ հարկի տեսակներով, և՛ մաքսային հայտարարագրերով։

Leave a Comment