Արսեն Թորոսյանը Բելգրադում հանդիպել է Թուրքիայի իր գործընկերոջը

Քաղաքականություն

30.09.2025 | 19:28

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիրի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Բելգրադում համաժողովի շրջանակներում։

«Բելգրադում RISE2025 համաժողովի շրջանակներում հանդիպեցի Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիրի հետ՝ քննարկելու սոցիալական պաշտպանության ոլորտում հնարավոր համագործակցությունը։ Մենք ընդգծեցինք, որ մարդասիրական ոլորտներում համագործակցությունը կնպաստի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Պայմանավորվել ենք շարունակել շփումները»,-գրել է Թորոսյանը X-ի իր միկրոբլոգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment