Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը չի մասնակցում Թրամփի՝ Գազայի հարցով ծրագրին

Ռուսաստանը չի մասնակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագրին. ամերիկացիներից որևէ ազդանշան չի եղել, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին պատասխանելով՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե դուք ինձ հարցնեիք, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը մասնակցում է այս ծրագրին, ապա ես կպատասխանեի, որ ոչ, չի մասնակցում, և ամերիկացիներից որևէ ազդանշան չի եղել», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Երկուշաբթի օրը Թրամփը ներկայացրել է Գազայի իրավիճակի կարգավորման 20 կետանոց ծրագիր։ Փաստաթղթում, ի թիվս այլ բաների, կոչ է արվում անհապաղ դադարեցնել կրակը և ազատ արձակել պատանդներին 72 ժամվա ընթացքում։ Ավելին, նախագծում նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը և այլ զինված խմբավորումները պետք է հրաժարվեն Գազայի կառավարմանը իրենց մասնակցությունից՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի։

 

Leave a Comment