«Արթուր Պողոսյանի հայտարարությունների նկատմամբ տարածվում է ստելու կանխավարկածը»․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննչական կոմիտեի ղեկավարը երեկ լուրջ ու պատասխանատու դեմքով, ի թիվս այլնի, պնդում էր, որ սպանության գործով քաղաքական բան չկա:
     Բացի անուղղակի քաղաքական ազդեցությունը, ուղղակի քաղաքական միջամտության մասին տվյալներ այս պահին չունեմ: Բայց խնդիրն այլ է:
     Նույն անձը երկու ամիս առաջ նույն դեմքով 18 արդարների գործով պնդում էր, որ պլանավորվել է մարդ գնդակահարել:
     Իսկ հետո, երբ պարզվեց ու ապացուցվեց, որ հանրայինի եթերից ուղղակի ստել է, նույնիսկ ներողություն չի խնդրել հանրությանը մոլորեցնելու համար:
     Փաստի ուժով Արթուր Պողոսյանի հայտարարությունների նկատմամբ տարածվում է ստելու կանխավարկածը»:

Leave a Comment