ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է պատերազմի, չնայած չի ուզում դա։
«Այս պահից սկսած՝ վերակազմավորված ռազմական նախարարության միակ առաքելությունը կլինի կռվելը, պատերազմին պատրաստվելը և հաղթանակը», -ասել է Հեգսեթը՝ ելույթ ունենալով հարյուրավոր ամերիկացի գեներալների և ծովակալների հետ հանդիպման ժամանակ Քվանտիկո ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի բազայում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այս մոտեցումը «չի թելադրվում պատերազմի ցանկությամբ»։
«Այստեղ ոչ ոք պատերազմ չի ուզում. դա այն պատճառով է, որ մենք սիրում ենք խաղաղությունը: Մեր առաջին առաջնահերթությունը բավականաչափ ուժեղ լինելն է՝ պատերազմը կանխելու համար։ Նախագահն անընդհատ խոսում է դրա մասին։ Դա կոչվում է խաղաղություն՝ ուժի միջոցով», -ասել է Հեգսեթը։