Թրամփը վերահաստատել է Ուկրաինայում և Գազայում հակամարտություններն արագ դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է Ուկրաինայում հակամարտությունը արագ դադարեցնելու հնարավորությունը։

«Հնարավոր է, որ դա կարող է հանկարծակի տեղի ունենալ, տեսականորեն մեկ շաբաթվա ընթացքում», – Վիրջինիայում ռազմական բազայում հրամանատարների առջև ունեցած ելույթի ժամանակ ասել է նա։

Նա նաև հիշատակել է Մերձավոր Արևելքի հակամարտությունը, «որը շարունակվում է հազարավոր տարիներ»։

Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է թե՛ Ուկրաինայում, թե՛ Գազայի հատվածում հակամարտություններն արագ լուծելու հնարավորության մասին։

Leave a Comment