Քելլոգը նոր հայտարարություն է արել ԱՄՆ-ի և Պուտինի շփումների մասին

Վաշինգտոնը Վլադիմիր Պուտինի հետ շփվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջոցով, Վարշավայի անվտանգության ֆորումում հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։

«Մենք գիտենք, որ Լուկաշենկոն շատ է խոսում նախագահ Պուտինի հետ։ Մենք հարաբերություններ ենք հաստատել՝ ապահովելու համար, որ հաղորդակցության գիծը բաց լինի։ Այսպիսով, մենք կարող ենք ապահովել, որ մեր ուղերձը լիովին փոխանցվի Պուտինին», – ասել է նա։

Լուկաշենկոն Քելլոգի հետ հանդիպել է հունիսի վերջին։ Ավելի ուշ, Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Այսմոնտը հայտարարել է, որ Լուկաշենկոն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով, ներում է շնորհել հանրապետությունում պատիժ կրող 14 անձանց։

Leave a Comment