Ադրբեջանի ղեկավարը և մյուս տղան. Թրամփ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ լուծել է Ադրբեջանի երկարատև խնդիրը, որը մնացել էր չլուծված 36 տարի։

«Այն ձգձգվեց 36 տարի, և նրանք ասում էին, որ դա անլուծելի է, բայց ես լուծեցի այն», – ասել է Թրամփը՝ անդրադառնալով Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ պատմական հանդիպմանը և այնտեղ ստորագրված փաստաթղթերին։

«Ես զանգահարեցի երկու երկրների ղեկավարներին։ Ադրբեջանի նախագահը 22 տարի ղեկավարում է երկիրը և մյուս տղան, հիանալի տղա էր։ Հենց սկսեցի խոսել նրանց հետ, ես հասկացա, որ մենք լուծելու ենք այս պատերազմը։ Եվ մենք դա արեցինք»,- ասել է նա։

Leave a Comment