Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Գազայի մեծ մասում. Նեթանյահու


Միջազգային


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կմնան Գազայի մեծ մասում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակներում։

Ըստ The Guardian-ի, նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ կատարած իր այցն ամփոփող տեսաուղերձում։

«Սա պատմական այց էր։ Մենք դերերը փոխեցինք և մեկուսացրինք Համասին։ Այժմ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ արաբական և մուսուլմանական աշխարհը, ճնշում է գործադրում Համասի վրա՝ ընդունելու նախագահ Թրամփի հետ մեր կողմից սահմանված պայմանները՝ բոլոր պատանդների ազատ արձակումը և զոհվածների մարմինների վերադարձը։ Մինչդեռ, Իսրայելի բանակը մնում է տարածքի մեծ մասում», – ասել է Նեթանյահուն։

Պաղեստինյան պետության ստեղծմանը Իսրայելի հնարավոր համաձայնության մասին հարցին վարչապետը պատասխանել է. «Բացարձակապես ոչ, և դա պայմանագրում նշված չէ։ Մենք կտրականապես դեմ ենք Պաղեստինյան պետության ստեղծմանը։ Նախագահ Թրամփը նույնպես խոսել է այս մասին. նա ասել է, որ հասկանում է մեր դիրքորոշումը։ Նման քայլը կլինի հսկայական պարգև ահաբեկչության համար և սպառնալիք Իսրայելի համար։ Եվ, իհարկե, մենք դա չենք անի»,-նշել է Նեթանյահուն:


Leave a Comment