ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է «Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի» տնօրենի հետ

Սեպտեմբերի 30-ին, Վարշավայի անվտանգության համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է «Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ» առաջատար ուղեղային կենտրոնի տնօրեն Յարոսլավ Ցվեյկ-Կարպովիչին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով տարածաշրաջնում խաղաղության և կայունության հաստատման համատեքստում դրանց կարևորությունը, անդրադարձ է կատարել TRIPP նախագծին՝ որպես Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղադրիչի:

Քննարկվել են տարբեր ձևաչափերում համագործակցության հնարավորությունները:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այս ուղղությամբ փոխգործակցության հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունեցող վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցերի:

Leave a Comment