Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Համասին երեք-չորս օր ժամանակ կտա՝ Գազայի խաղաղության ծրագրին արձագանքելու համար

Միացյալ Նահանգները մտադիր է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին երեք-չորս օր ժամանակ տալ՝ Գազայի հատվածում կարգավորման ամերիկյան ծրագրին արձագանքելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ Վիրջինիա նահանգի Քվանտիկո քաղաքում գտնվող ԱՄՆ ծովային հետևակի բազա մեկնելուց առաջ։

«Մենք կսպասենք երեք-չորս օր», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ է պատրաստ սպասել Համասի պատասխանին Գազայի վերոնշյալ առաջարկներին։

Leave a Comment