Թուրքիայի Ազգային Անվտանգության խորհուրդը՝ Էրդողանի գլխավորությամբ, նիստ է անցկացրել։ Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը և «Զանգեզուրի միջանցքը»․
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում վերահաստատում ենք մեր ջանքերը։ Նման հայտարարություն են տարածել Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդից։
«Ընդգծում ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կարևորությունը, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։