Նոր համագործակցային ուղիներ՝ կիբեռանվտանգությունից մինչև նորարարություն․ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ռուանդայի պետնախարարի հետ


Այսօր հանդիպում եմ ունեցել Ռուանդայի Հանրապետության պետնախարար Իվ Իրադուկունդայի հետ: Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։


 


«Իմ խոսքում կարևորել եմ պատվիրակության այցը Հայաստան՝ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղություններում երկկողմ համագործակցության հնարավոր ուղիների խորացան տեսանկյունից։


 


Քննարկման ընթացքում անդրադարձ ենք կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատանքի ակտիվացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բարձր տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ոլորտներում կարողությունների ամրապնդմանը»,-նշել է նա։


 

Դիտումների քանակ1

Leave a Comment