Turkish Airlines (THY) ընկերությունը հայտարարել է դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Մեր ընկերության տնօրենների խորհուրդը որոշել է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Ռումինիայի Տիմիշոարա և Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ կախված միջոցների առկայությունից և շուկայական պայմաններից», – ասվում է հայտարարության մեջ։
Մարտ ամսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղային երթուղու վիճակը։ Նա հիշեցրել է, որ Երևանի և Անկարայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքն արդեն հանվել է, և իրականացվում են ուղիղ չվերթեր։
