Փարաքարի համայնքապետի ու նրա ոստիկան ընկերոջ սպանության նախաքաննությունը չավարտված՝ Քննչական կոմիտեի նախագահը շտապել է Հանրային հեռուստաընկերության եթեր՝ առաջ տանելու այն վարկածը, որ սպանությունից ժամեր հետո էր դաշտ նետել Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անգամ Ստրասբուրգում է սկանդալային այս գործի մասին խոսել՝ նորից վստահեցնելով, որ պատահածը քաղաքական ենթատեքստ չունի, վենդետայի զոհ է համայնքապետը: