Կարևոր է Ռուանդայի պետնախարարի այցը ՀՀ՝ նորարարությունների զարգացման տեսանկյունից․ ԲՏԱ նախարար

Այսօր հանդիպում եմ ունեցել Ռուանդայի Հանրապետության պետնախարար Իվ Իրադուկունդայի հետ:

Իմ խոսքում կարևորել եմ պատվիրակության այցը Հայաստան՝ բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ուղղություններում երկկողմ համագործակցության հնարավոր ուղիների խորացան տեսանկյունից։ Այդ մասին գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․


«Քննարկման ընթացքում անդրադարձ ենք կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատանքի ակտիվացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բարձր տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ոլորտներում կարողությունների ամրապնդմանը»,- նշել է նա։–00—ՍՊ

Leave a Comment