ՀՀ դեսպանն, անդրադառնալով Վաշինգտոնի օգոստոսյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա հաստատված խաղաղության նշանակության մասին:
Նշվել է, որ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունից բխող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կյանքի կոչմամբ լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն ոչ միայն ՀՀ անմիջական հարևանների, այլ նաև հարավ-ասիական տարածաշրջանի երկրների և հատկապես՝ Հնդկաստանի համար։