
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կրկին հայտարարել է, որ Ադրբեջանում լուծել է 36 տարի չլուծվող խնդիր:
«Այն ձգձգվեց 36 տարի, և ասում էին, թե այն անլուծելի է, բայց ես լուծեցի այդ խնդիրը»,- Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հանդիպմանը և այնտեղ ստորագրված փաստաթղթերին անդրադառնալով՝ ընդգծել է Թրամփը։
Հատկանշական է, որ Թրամփն, ով մի անգամ Հայաստանին շփոթում է Ալբանիայի հետ, մի ուրիշ անգամ՝ Ադրբեջանին Կամբոջայի հետ, այս անգամ էլ ոչ միայն չի հիշել Հայաստանի անունը, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանին «մյուս տղա» է անվանել։ «Ադրբեջանի առաջնորդը և մյուս տղան հրաշալի տղերք են»,- հայտարարել է նա։