19-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց – 5tv

Ավտոպատահար է տեղի ունեցել Շիրակի մարզում․ Մուսայելյան գյուղում Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Ա․ Ա․-ն «Zaz Sens» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե պարսպին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment